Հարցվածների 73,7 տոկոսը հանդիպել է կամ տեսել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը՝ մարտի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով մարտի 12-19-ին 10 մարզերում և Երևանի բոլոր շրջաններում անցկացված նախընտրական սոցիոլոգիական հարցումների տվյալներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ցուցանիշները:
Նրա խոսքով՝ ՀՀԿ քարոզարշավին հանդիպել է հարցվածների 65,7 տոկոսը, «Ելք» դաշինքի՝ 25 տոկոսը, «ՕՐՕ» դաշինքի՝ 19,1 տոկոսը, ՀՎԿ-ի՝ 12,4 տոկոսը, ՀՅԴ-ի՝ 12,4 տոկոսը, ՀԿԿ-ի 9,4 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ 7,7 տոկոսը, ՀԱԿ -ՀԺԿ դաշինքի՝ 7,5 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 5,3 տոկոսը:
«Հարցին՝ որ կուսակցությունների կամ դաշինքների նախընտրական ծրագրին են ծանոթ, հարցվածների 76,4 տոկոսը նշել է «Ծառուկյան» դաշինքին, 65,1 տոկոսը՝ ՀՀԿ-ին, 23,1 տոկոսը՝ «Ելք» դաշինքին, 16,6 տոկոսը՝ «ՕՐՕ» դաշինքին, 16,1 տոկոսը՝ ՀՎԿ-ին, 13,5 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 10,8 տոկոսը՝ ՀԿԿ-ին, 8,7 տոկոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, 8,2 տոկոսը՝ «ՀԱԿ- ՀԺԿ» դաշինքին: 1,4 տոկոսը դժվարացել է պատասխանել»,- նշեց Նավասարդյանը: